«Կին հերոս-2018» մրցանակաբաշխության հաղթող է նաև Վանաձորի ավագանու անդամ Կարինե Ղուկասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարիտ 8-ին, Երևանում տեղի է ունեցել [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/08/1090937/]«Գյուղմթերքի կին հերոս-2018»[/url] մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան մասնաճյուղի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Գյուղատնտեսական դաշինքի և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին պետական մարմինների, ﬕջազգային և տեղական կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների և կոոպերատիﬖերի ներկայացուցիչներ:
Միջոցառումն այս տարի կրում էր «Կանանց դերը ագրոբիզնեսում վճռորոշ է» խորագիրը:
«Կին հերոս» կոչմանն այս տարի արժանացել են 22 կանայք Հայաստանի տարբեր մարզերից, որոնք ներկայացրել են ագրարային բնագավառում իրենց հաջողված փորձն ու ձեռքբերումները, հաջողության հասնելու գրավականը:
Մրցանակակիրների թվում է Վանաձոր քաղաքի ավագանու անդամ, տնօրեն Կարինե Ղուկասյանը:
Վանաձորցի կինը իր 18-ամյա գործունեության ընթացքում միշտ վայելել է բնակիչների սերն ու հարգանքը, վստահությունը և ջերմություն:
Դրանից զատ, նա բազմիցս իր օգնության ձեռքն է մեկնել մանկատների, ծերանոցների և գիշերօթիկ դպրոցների, ինչպես նաև անապահով ընտանիքների՝ տարբեր կարիքների համար:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի