211652_close_icon
views-count1557 դիտում article-date 22:02 22-02-2017

Ռուսաստանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ

Փետրվարի 22-ին Ռուսաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։ Դիմելով ներկա դեսպաններին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը, ինչն, ըստ նախարարի, հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նա հատկապես հատկանշական համարեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում տասնյակ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի համատեքստում։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։ Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Նմանատիպ նյութեր