1796 դիտում
13:46 27-09-2015
Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ Սենագալի նախագահության կողմից կազմակերպած հանդիպմանը։
Անդրադառնալով երկու շաբաթից Երևանում մեկնարկող ՖՄԿ արտգործնախարարների 31-րդ համաժողովին՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը և նշեց, որ Հայաստանը ուրախ է հյուրընկալելու նման հեղինակավոր և ներկայացուցչական միջազգային կոնֆերանսը։
Իր խոսքում Էդվարդ Նալբադյանը անդրադարձավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը, հակամարտությունների կարգավորմանը, անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարին, վերջին շրջանում մեծ թափ ստացած միգրացիոն հոսքերին առնչվող խնդիրներին, Փարիզում այս տարվա վերջին կայանալիք կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթաժողովին։
Ընդգծելով, որ Երևանում կայանալիք արտգործնախարարների համաժողովին սպասվում է շուրջ 80 անդամ և դիտորդ պատվիրակությունների մասնակցություն՝ Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդման և միջազգային բեմահարթակում նրա դերակատարության բարձրացման գործում։
Նմանատիպ նյութեր
5359 դիտում
15:30 07-12-2017
Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը
1563 դիտում
10:39 28-09-2014
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
Այս բաժնից
874 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել