211652_close_icon

Երևանի ավագանու միջադեպը եզակի տգեղ ակտ էր, դրանով պետք չի դատողություն անել. Արփինե Հովհաննիսյան

views-count4997 դիտում article-date 14:31 09-03-2018
Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը եզակի տգեղ ակտ էր, որը պատիվ չի բերում երկու կողմերին էլ: Այս մասին «[url=https://www.amerikayidzayn.com/a/4287322.html]Ամերիկայի ձայն[/url]»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքին: Նրա խոսքով, բռնության ցանկացած ակտ դատապարտելի է, կանանց նկատմամբ բռնությունը հատկապես, որովհետև որեւէ ձեւով անգամ սեռերի տարանջատման կոնտեքստում արդարացված չի կարող լինել: «Չեմ կարծում, որ այս դեպքն այնքան ընդհանրական կամ համընդհանուր նշանակություն ունի, որ պետք է դրանով դատողություն անել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Դեպքը չափազանց տգեղ էր: Կարծում եմ՝ քաղաքական պայքարի այնքան էլ ընդունելի եղանակ չէին ընտրել մեր գործընկերները: Ինձ համար դա ընդունելի մեթոդ չէ քաղաքական խոսքը տեղ հասցնելու: Երկու կողմի պահվածքն էլ միանշանակ գնահատականի արժանի չէ և պարսավանքի տեղիք է տալիս»,-ընդգծել է Ա. Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր