211652_close_icon

Լևոն Ալթունյանին արգելել են մասնակցել կառավարության հերթական նիստին. «Չորրորդ իշխանություն»

views-count25216 դիտում article-date 09:42 09-03-2018
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ առողջապահության ոլորտի պատասխանատուները կարևորում են էլեկտրոնային համակարգի ներդրումը ոլորտում, իսկ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարում է, որ վերոնշյալ ծրագիրն իրականացնելու է բոլորովին անկախ օղակ, պարզվում է, որ Հայաստանի առողջապահության համակարգի պացիենտի տվյալների գաղտնիության իրավունքը վերապահվել է առողջապահության նախարարին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Գևորգյանին: Ասել է թե՝ այսուհետ ՀՀ քաղաքացիների առողջության մասին հույժ գաղտնի տվյալներին տիրապետելու է անմիջապես Լևոն Ալթունյանը: Խոսքը Armed.am կայքի մասին է, որտեղ գրանցված են բոլոր քաղաքացիների առողջապահական գաղտնիքները: Առողջապահության նախարարին վերաբերող մի ուշագրավ մանրամասն ևս. Նախարար Լևոն Ալթունյանին արգելել են մասնակցել կառավարության հերթական նիստին՝ ասելով, որ նա ստվերում մնա՝ մինչև հանդարտվի դեղերի առնչությամբ բարձրացած աղմուկը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր