Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է.
«Ձեր նվիրվածությամբ և ջանքերով Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը շարունակում է իր ազգանվեր առաքելությունը՝ հավաքելով, մշակելով, պահպանելով և տարածելով հայ ժողովրդական մշակույթի անգին գոհարները:
Ալթունյանական շնչով ու ճաշակով երանգավորված՝ անսամբլի երգացանկը ուղեցուցային է թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքահայ երաժշտախմբերի համար»: