2526 դիտում
09:32 13-02-2015
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանին. ֆոտոշարք
Փետրվարի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ երիտասարդ երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, գործիքավորող Եսայի Ալթունյանին:
Ալթունյանը տեղեկացրեց, որ արմատներով Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառից է, պապը ցեղասպանության ականատեսներից է եղել, որի հարազատներից շատերը զոհ են գնացել թուրքական յաթաղանին, և Եսային իր մեջ կրում է պապի հիշողություններն ու ցեղասպանության ցավը: Նա միշտ սերտ կապեր է պահպանել ֆրանսահայ համայնքի հետ, համագործակցել է Միշել Լեգրանի և այլ նշանավոր ֆրանսահայերի հետ: Առաջին անգամ Հայաստան է եկել 1997-ին՝ «Երկիր և մշակույթ» կազմակերպության միջոցով և մասնակցել է Գոգարանի եկեղեցու վերանորոգմանը: Ներկայումս ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի երաժշտական տնօրենն է: Ունի իր անձնական ստուդիան Ֆրանսիայում: Երաժշտություն է գրել ֆրանս-ալժիրյան համատեղ արտադրության ֆիլմի համար, որը ցուցադրվելու է Կաննի կինոփառատոնում: Աշխատել է նաև հայկական հեռուստաալիքների հետ, «Էրեբունի-Երևան» տեսահոլավակի սցենարի հեղինակն է:
Ողջունելով հյուրին՝ նախարարն իր ուրախությունն ու հպարտությունը հայտնեց արվեստում նրա ունեցած հաջողությունների, մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Չեմ մոռանա» երգի ստեղծման առթիվ, որի նկարահանումները իրականացվել են Հայաստանում և Ֆրանսիայում:
Երգիչը մեծ ոգևորությամբ ու զգացմունքայնությամբ պատմեց տեսահոլովակի ստեղծման մասին՝ շեշտելով, որ այնտեղ ինքը ներդրել իր բոլոր զգացողություններն ու ցանկությունները. «Այս երգով ես փորձել եմ աշխարհին ասել, որ այն, ինչ պատահեց մեր նախնիների հետ, երբե՛ք չի մոռացվի: Ես ուզում եմ երաժշտության և երգի միջոցով մեր հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն այդ ցավն ու հիշողությունները, այլև պայքարի և հավատի ոգին: Ուզում եմ, որ Թուրքիան հասկանա, թե անհնար է այդպես շարունակել, և վերջապես, ներողություն խնդրի հայ ժողովրդից: Դա ես համարում եմ իմ առաքելությունը»:
Նախարար Հ. Հակոբյանը երգչին ծանոթացրեց վերջերս ՀՀ նախագահի կողմից հրապարակված Ցեղասպանության համահայկական հռչակագրի հիմնական դրույթներին, խոսեց հետագա համագործակցության հնարավորությունների մասին: Հանդիպման վերջում նախարարը երիտասարդ երգչին նվիրեց տարվա խորհրդանիշը՝ Անմոռուկը, ինչպես նաև նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2135 դիտում
13:40 23-08-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ
24961 դիտում
09:42 09-03-2018
Լևոն Ալթունյանին արգելել են մասնակցել կառավարության հերթական նիստին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
514 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
385 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
391 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել