211652_close_icon

Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում երեխա է կորել

views-count14910 դիտում article-date 19:36 08-03-2018
Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքի 3-րդ կայանի մոտակայքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր