slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

views-count3333 դիտում article-date 12:00 08-03-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների և գնահատանքի, ջերմ վերաբերմունքի և ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության և ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը: Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաև ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների և որդիների հետ կողք կողքի: Անմնացորդ նվիրումով, սրտացավ և անձնվեր աշխատանքով ձեր կարևոր ներդրումն եք ունենում նաև մեր երկրի և քաղաքամայր Երևանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր և կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաև ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված: Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների և ընկերների հոգատարությամբ և ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:

Նմանատիպ նյութեր