5042 դիտում
14:04 30-04-2017
«Երաժշտական այս ոճը դարձել է մարդկանց միջև երկխոսությանը նպաստող ուժ». Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ
Հարգարժան ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ,
աշխարհի երկրների մեծ մասը ապրիլի 30-ը նշում է որպես Ջազի միջազգային օր:
Երաժշտական այս ոճը իր ուրույն տեղն ունի Երևանում ու երևանցիների համար, և այն դարձել է նաև մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանն ու երկխոսությանը նպաստող ուժ:
Երաժշտարվեստի այս տեսակի մեր տաղանդավոր ներկայացուցիչների, կոմպոզիտորների ու կատարողների շնորհիվ հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում:
Նաև այս փաստով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի անընդմեջ մենք Երևանում առանձնակի միջոցառումներով նշում ենք Ջազի միջազգային օրը, որոնք սիրված ու սպասված են ոչ միայն արվեստասեր երևանցիների, այլև մեր քաղաքի հյուրերի կողմից:
Շնորհավորելով ջազային երաժշտության բոլոր հեղինակներին ու կատարողներին՝ գեղեցիկ ու ինքնատիպ այս տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ներշնչանք ու նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր սիրելի մայրաքաղաքի մշակութային ջերմ մթնոլորտի:
[b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ[/b]
Նմանատիպ նյութեր
666 դիտում
11:23 30-04-2015
Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ
1074 դիտում
13:18 03-12-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ
2544 դիտում
15:15 03-12-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
1108 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը