5265 դիտում
13:29 29-04-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասված է.
«Պարարվեստի հարգելի գործիչներ,
տասնամյակներ շարունակ աշխարհի բազմաթիվ երկրներում ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը` պարարվեստի գործիչների մասնագիտական տոնը:
Եվ ինչպես ցանկացած տոն, Պարի միջազգային օրն էլ արվեստասեր հասարակության համար ևս մեկ առիթ է ամփոփելու ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու երախտավորներին, անդրադառնալու նրանց թողած անգնահատելի ժառանգությանն ու արժևորելու հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի մեր ձեռքբերումները՝ հայացքն ուղղելու նոր եկող սերնդին:
Ձեր ավանդն ու նվիրումն իրապես արժանի են բարձր գնահատանքի: Իմ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Վստա՛հ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը, նաև ձեր շնորհիվ Հայաստան անունը ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու հատկապես ազգային պարի նմուշներով»։
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
13:32 08-03-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
3117 դիտում
12:00 08-03-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
1108 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
946 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը