Երևանի ավագանու նիստի միջադեպի գործով «ԵԾ» անդամ Մարինա Խաչատրյանը ճանաչվել է տուժող. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը գործով ճանաչվել է տուժող:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս որպես տուժող հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, դեռ չկան կասկածյալներ ու մեղադրյալներ, մինչդեռ ավագանու՝ ՀՀԿ-ական անդամները հենց տեսախցիկների առաջ էին ծեծի ենթարկել «ԵԾ» ավագանու կին անդամին:
ՔԿ-ում այս միջադեպի առթիվ քրեական գործը հարուցվել է ծեծի և խուլիգանության հատկանիշներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]