Երևանի ավագանու նիստի միջադեպի գործը տեղափոխվել է ՔԿ-ի հատուկ կարևորագույն գործերով ՔՎ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու նիստում հայտնի միջադեպի գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործը Կենտրոնի քննչական բաժնից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննչական վարչություն:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ ավագանու անդամներից դեռևս ոչ ոքի ծանուցում չի եկել, որպեսզի ներկայանան քննչական բաժին և ցուցմունք տան: Բայց ՀՀ ոստիկանությունում երկու անգամ բացատրություն է տվել ավագանու ՀՀԿ-ական անդամ էդմոն Կիրակոսյանը, որին Մարինա Խաչատրյանը մեղադրել էր իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ՝ պատճառաբանելով իր ապտակը: Կիրակոսյանն էլ իր հերթին էր ապտակել Խաչատրյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «ԻնտերԼոտո» բուքմեյքերային ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Կիրակոսյանն ամեն կերպ հերքել է սեռական ոտնձգության փորձի մտադրությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]