3986 դիտում
16:16 31-08-2018
Մարինա Խաչատրյանը և «Երկիր Ծիրանի» ևս 3 անդամ լքել է կուսակցությունը և ավագանու նախընտրական ցուցակը
Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և ավագանու նախընտրական ցուցակը։
Նման որոշման համար հիմք է հանդիսացել «խոսքի և գործի անհամապատասխանությունը»։
Այս մասին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Մարինա Խաչատրյանը։
«Ներքոստորագրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։
Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։
Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։
Հարգանքներով`
Մարինա Խաչատրյան
Խաչատուր Շահբազյան
Կոնստանտին Ղարիբյան
Աստղիկ Պետրոսյան»,– ասվում է Մ. Խաչատրյանի տարածած հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
6288 դիտում
17:34 08-04-2017
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրություններին. ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը
7400 դիտում
09:51 08-03-2018
Երևանի ավագանու նիստի միջադեպի գործով «ԵԾ» անդամ Մարինա Խաչատրյանը ճանաչվել է տուժող. «Ժողովուրդ»
19064 դիտում
23:38 09-04-2017
Երևանի ընտրություններին առաջադրված «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը
Այս բաժնից
646 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ