3220 դիտում
22:48 07-03-2018
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 7-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի (Air War College) պատվիրակությունը այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այցը նպատակ ուներ առավել խորը պատկերացում կազմելու Հարավային Կովկասի անվտանգային միջավայրի, մարտահրավերների, ամերիկյան կողմի հետ պաշտպանության ոլորտում իրականացվող համագործակցության վերաբերյալ:
Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, ք.գ.դ., պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Համալսարանի հետազոտական (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) և կրթական (Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտ) բաղադրիչները: Նա նշեց, որ Համալսարանի կրթական բաղադրիչը իրագործում է հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր և նախատեսում է գործարկել նաև մագիստրոսական կրթություն: Պրոֆեսոր Քոթանջյանի խոսքերով՝ կրթական գործընթացն համալսարանում ծավալվում է արևմտյան հետազոտական համալսարանների և ինստիտուտների մոդելով, ռուսաստանյան ուղեղային կենտրոնների փորձի հաշվառմամբ, հետազոտական բաղադրիչի գիտակիրառական հետազոտությունների արգասիքները՝ որպես գիտելիք, տեղափոխելով լսարան:
Հանդիպման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ԱՌՀԻ-ի պետ, պ.գ.թ. Բենիամին Պողոսյանը, ԱՌՀԻ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետ, պ.գ.թ. Դավիթ Մանասյանը, կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ՝ պ.գ.թ. Վահրամ Պետրոսյանը և տ.գ.թ. Ազատ Դավթյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային անվտանգության դինամիկայի տարբեր ասպեկտները: ԱՌՀԻ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի պետ, տ.գ.թ. Արման Գրիգորյանը ներկայացրեց կիբեռանվտանգության և ՏՀՏ ոլորտում կենտրոնի կողմից կատարվող հետազոտական աշխատանքները, մասնավորապես՝ ՊԱՀՀ-ում մշակված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը և ՏՀՏ ոլորտի ղեկավարի համակարգի (CIO) տեղայնացման և Հայաստանում ներդրման նախագիծը:
Հյուրերը տպավորված էին այցով և հույս հայտնեցին, որ համագործակցություն կծավալվի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի և ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի միջև:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3098 դիտում
14:51 07-03-2018
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1351 դիտում
21:31 14-10-2019
Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
901 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան