211652_close_icon
views-count4265 դիտում article-date 22:25 10-02-2016

«Արսենալի» երկրպագուները վրդովված են, որ ակումբի բաժնետերերից մեկը 500 մլն ֆունտով ռանչո է գնել

«Արսենալի» երկրպագուները զայրացած են ակումբի խոշորագույն բաժնետեր Ստեն Կրոնկեի վարքագծից: Թիմի երկրպագուների շրջանում գնալով մեծանում է դժգոհությունը ակումբի տրանսֆերային պասիվ քաղաքականությունից և տոմսերի բարձր գներից: Մասնավորապես, «Արսենալի» սեզոնային աբոնոմենտների գները ամենաբարձրն են Պրեմիեր լիգայում: Այդ դժգոհությունն ավելի խորացավ, երբ Կրոնկեն հայտարարեց Տեխասում գրեթե 500 մլն ֆունտ ստերլիգով ռանչո ձեռք բերելու մասին: Երկրպագուների կարծիքով, նման ծախսերը` ակումբի տրանսֆերների ժլատության պայմաններում, խոսում է այն մասին, որ Կրոնկեն այնքան էլ շահագրգռված չէ թիմի հաջողություններում:

Նմանատիպ նյութեր