Չեչնիայում ՄԻ-8 ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա առնվազն 5 զոհ
Չեչնիայի Հանրապետության տարածքում Ми-8 ուղղաթիռ է կործանվել։ Այն պատկանում էր Չեչնիայի հատուկ ծառայություններին։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Վերջինի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 5 մարդ։ Ուղղաթիռն ընկել է Իտում-Կալինիի շրջանի կիրճերից մեկը։
Ընդհանուր հաշվով, ուղղաթիռում եղել է 9 մարդ։
Ավիաաղետի պատճառները պարզվում են։