Իրաքում ռազմական Ми-17 ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ
Իրաքում թռիչքի ժամանակ ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իրաքի բանակի փոխանցմամբ` կործանման հետևանքով զոհվել է 9 հոգի՝ 2 օդաչու և 7 սպա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ми-17 ուղղաթիռը վայր է ընկել տեխնիկական խնդիրների պատճառով։
Որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել ոստիկանական ջոկատներ: