Չեմպիոնների լիգա. Կրքերի սպասումով Լոնդոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում կկայանան պատասխան երկու հանդիպում:
Մենք շատ դիպուկ էինք նշել, որ այս փուլի ամենաաանկախատեսելի զույգը «Տոտենհեմ»-«Յուվենտուսն» է: Թվում է, թե դա պետք է լիներ ՊՍԺ-«Ռեալ» դիմակայությունը, բայց՝ ինքներդ տեսաք, թե մադրիդցիները որքան վարպետորեն ու հանգիստ հաղթեցին շեյխերի թիմին:
Թուրինում առաջին հանդիպումն ավարտվել է 2:2, թեպետ «Յուվենտուսը» առջևում էր 2:0 հաշվով: Զուտ ֆուտբոլային առումով, առավելությունն այժմ «Տոտենհեմինն» է, սակայն Լոնդոնում մեզ սպասվում են թեժ կրքեր, գեղեցիկ ֆուտբոլ և բացարձակապես հավասար հնարավորություններ: Երկու թիմն էլ արժանի են հաջորդ փուլ դուրս գալ, սակայն միայն մեկին բախտը կժպտա:
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» մարզում կանցկացնի շվեյցարական «Բազելի» հետ: Առաջին խաղում Գվարդիոլայի թիմը հաղթել է 4:0 հաշվով, և այժմ էկոնոմ ռեժիմով հանդիպումն անցկացնել:
2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
[/b]
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Յուվենտուս» (Իտալիա)
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բազել» (Շվեյցարիա)