Չեմպիոնների լիգա. Մոնակում ահեղ ճակատամարտի սպասումով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու պատասխան հանդիպումները:
Հսկայական հետաքրքությամբ է սպասվում «Մոնակո»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը: Անգլիայում այս թիմերի միջև առաջին խաղը ֆանտաստիկ ստացվեց, դրամատիկ ու գոլառատ ֆուտբոլ տեսանք, որտեղ հաջողակ գտնվեցին Գվարդիոլայի սաները` 5:3:
Սակայն «Մոնակոն» իր վերջին խոսքը չի ասել: Եվրոպայի ամենաարդյունավետ թիմը ի զորու է նույնպիսի հրաշք գործել, ինչպես դա արեցին «Բարսելոնան» և «Լեսթերը»: Մեզ սպասվում է տիտանների բախում:
Մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» կընդունի Լևերկուզենի «Բայերին»: Այստեղ ամեն ինչ` ըստ էության, պարզ է: Մադրիդցիները Գերմանիայում հաղթել են 4:2 հաշվով, և պարզ չէ, թե ինչի հաշվին չափազանց անհաջող մրցաշրջան անցկացնող «Բայերը» կարող է փոխել դիմակայության ելքն իր օգտին:
Հանիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր
[/b]
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Ատլետիկո» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)