4669 դիտում
13:55 11-04-2017
Չեմպիոնների լիգա. Մեծագույն ճակատամարտերի սպասումով` այսօր Տուրինում և Դորտմունդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում տեղի կունենան քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունելու է «Բարսելոնային»: Սա արդեն իր հնչեղությամբ եզրափակիչ է: Մանավանդ, որ այս թիմերն ընդամենը 2 տարի առաջ են խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Թիմերն իրար լավ են ճանաչում, այնպես որ մեզ սպասվում են շախմատային երկու մրցամարտ` երկու թոփ-ակումբների մասնակցությամբ:
Այլ բան է մյուս զույգը` «Բորուսիա»-«Մոնակո»: Շատերը «Մանչեսթեր Սիթիի» հետ ճակատամարտից (3:5; 3:1) հետո սիրահարվեցին «Մոնակոյին»: Ներկա պահին Եվրոպային ամենահարձակողական թիմն է և ամենաշատ գոլ խփածը: Այս թիմը խաղում է կոմբինացիոն, հարձակողական և կրքոտ ֆուտբոլ: Այնպիսին, ինչպիսին «Դորտմունդը»: Այսինքն, մեզ սպասվում են դիտարժան, գոլառատ, էմոցիոնալ երկու հանդիպում, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Այս թիմերը նախկինում իրար հետ ՉԼ-ում չեն հանդիպել:
2 հանդիպումն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:
[b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղեր
[/b]
«Յուվենտուս» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 22:45
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 22:45
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4072 դիտում
13:11 24-02-2016
Չեմպիոնների լիգա. Լիոնել Մեսին անկասելի էր, Տուրինում «Յուվենտուսը» հրաշք գործեց. տեսանյութ
6840 դիտում
13:37 26-09-2017
Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա 8 հանդիպում, «Ռեալը» քննություն կհանձնի Դորտմունդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14176 դիտում
01:52 23-11-2016
Չեմպիոնների Լիգա. Արտառոց հաշիվ Դորտմունդում, «Ռեալի» և «Յուվենտուսի» ծանր հաղթանակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
22603 դիտում
09:50 18-01-2025
Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
2995 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2380 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»