Սկանդալի պատճառով Անգլիան կարող է չմասնակցել 2018թ. աշխարհի առաջնությանը
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը անդրադարձել է Ռուսաստանի հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի հետ կապված միջադեպին:
Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել էր պետական դավաճանության համար: Նրան մեղադրել էին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ: 2010թ. նրան փոխարինել էին ԱՄՆ-ում բացահայտված ռուս լրտեսների հետ:
Մարտի 4-ին Սկրիպալն ու իր դուստրը՝ Յուլիան, Սոլսբերիի առևտրի կենտրոնում ուժեղ գործող նյութի թունավորման պատճառով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Շատ բարդ կլինի պատկերացնել, որ եթե ապացուցվի, որ այս միջադեպի ետևում կանգնած է Ռուսաստանը, Մեծ Բրիտանիայի մասնակցությունը 2018թ. աշխարհի առաջնությանը կարող է անցնել սովորական կերպով», հայտարարելէ Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիայից 2018թ. աշխարհի առաջնությանը մասնակցելու է Անգլիայի հավաքականը: