Անգլիան Բրազիլիա է մեկնելու աշխարհի չեմպիոն դառնալու նպատակով. Ջո Հարթ
Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարթը հայտարարել է, որ իր թիմը Բրազիլիա է մեկնելու աշխարհի չեմպիոն դառնալու նպատակով: Նրա խոսքերով անգլացի խաղացողները պետք է հավատան իրենց ուժերին:
«Մենք Բրազիլիա ենք մեկնում հաղթանակի հետևից: Աշխարհի չեմպիոն դառնալուց բացի, այլ տարբերակ չկա: Կարծում եմ ֆուտբոլիստները պետք է հավատան իրենց ուժերին և իրենց խաղընկերներին: Միայն նման մոտեցման շնորհիվ կարող ենք հասնել լուրջ արդյունքի»,-նշել է Հարթը: