5099 դիտում
20:58 14-03-2018
Մեծ Բրիտանիայի նախարարներն ու թագավորական ընտանիքի անդամները հրաժարվեցին մեկնել 2018թ. աշխարհի առաջնությանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ ո՛չ ինքը, ո՛չ նախարարները և ո՛չ էլ թագավորական ընտանիքի անդամները չեն մեկնի Ռուսաստան՝ 2018թ. աշխարհի առաջնությանը:
«Մենք կդադարեցնենք Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով նախատեսված բոլոր կոնտակտները:
Դա ներառում է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին Մեծ Բրիտանիա պատասխան այցով հրավերի չեղարկումը:
Ես հաստատում եմ, որ ամռանը Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը ներկա չեն լինի ոչ նախարարները, ոչ՝ թագավորական ընտանիքի անդամները», ասել է Մեյը:
Նման որոշման առիթ է հանդիսացել Մեծ Բրիտանիայի տարածքում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորումը: Դրանից հետո Միացյալ Թագավորության կառավարության անդամները՝ մեղադրելով Ռուսաստանին, հայտարարեցին, որ պաշտոնյաները պետք է բոյկոտեն 2018թ. աշխարհի առաջնությունը:
Նմանատիպ նյութեր
3960 դիտում
12:49 19-10-2018
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նախարարները ևս հրաժարվեցին մասնակցել Էր Ռիադի գագաթնաժողովին
1235 դիտում
15:30 03-06-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի ունկնդիրներին
1396 դիտում
14:56 08-07-2015
Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում
Այս բաժնից
2215 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2869 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2395 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում