23-ամյա երիտասարդը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        23-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի, որը, սակայն, Հայաստանում չի կատարվում:       
Սեւակը պատմեց, որ տառապում է գլոմոնեֆրիտ հիվանդությամբ եւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից երկու օրը մեկ Երեւան է գալիս` հեմոդիալիզ ստանալու համար:
«Եղբայրս էլ այդ խնդիրը ուներ, հայրս նրան դոնոր դարձավ, երիկամի փոխպատվաստում արեցինք, այդ ընթացքում բոլոր միջոցները ծախսվեցին:  Հիմա էլ ոչ մի հնարավորություն չունենք:  Մայրս էլ չի կարող դոնոր լինել, քանի որ բժիշկները ասում են՝ ժառանգական է, հենց իրենից է փոխանցվել ինձ ու եղբորս»,- ասաց նա:
23-ամյա երիտասարդը նշեց, որ իրենք որոշ գումար արդեն հավաքել են եւ իրենց 7000 ԱՄՆ դոլլար է մնացել Գերմանիա մեկնելու եւ այնտեղ երիկամի փոխպատվաստում անելու համար. «Ինձ պետք է, որ ուղղակի հասնեմ այնտեղ, քանի որ Գերմանիայում այդ հիվանդությամբ հիվանդներին երիկամի փոխպատվաստում անում են»:
Սեւակին օգնել ցանկացողները կարող են զանգահարել կամ գումար փոխանցել հաշվեհամարին:
Հեռախոսահամար՝ [b]077 34-33-35[/b]
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

