Լոնդոնի «Արսենալի» խաղացողի մայրը բոմժ է դարձել և բնակվում է կոնտեյներում
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսի մայրը զրկված է ապրուստի միջոցներից:
38-ամյա Ջուլի Նայլսը ստիպված է ապրել մետաղյա կոնտեյներում` երեք քառակուսի մետր տարածքով: Այնտեղ քնելու համար նա ամեն անգամ շրջանցում է մետաղյա թափոնների բազայի հսկիչներին:
«Իմ որդին կարող էր իր երկու կամ երեք շաբաթվա աշխատավարձով ինձ բնակարան գնել: Լինում են ժամանակներ, երբ ես այնտեղ նստում ու լաց եմ լինում», պատմել է Ջուլին:
20-ամյա Մեյթլենդ-Նայլսը վաստակում է շաբաթական 30 հազ. ֆունտ և իր եղբոր հետ միասին բնակվում է 700 հազ. ֆունտ արժողությամբ առանձնատանը: