Մխիթարյանը հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» մերժել է Լոնդոնի «Արսենալի» առաջարկը
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամռանը մինչև մանկունյանցիների թիմ տեղափոխվելը նախնական համաձայնվել է «Արսենալի» տրանսֆերին, սակայն ի վերջո հրաժարվել է դրանից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երբ հայ ֆուտբոլիստի մոտ ՄՅՈւ տեղափոխվելու տարբերակ է հայտնվել, նա որոշել է, որ մանչեսթերյան ակումբին ավելի է հարկավոր, քան` «Արսենալին»:
Սակայն այդ տեղափոխությունն առայժմ իրեն չի արդարացնում. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 5 խաղի: