Դանի Ալվես. Մենք այնքան էլ ցնցված չենք Աստորիի մահվան առթիվ
ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը կարծիք է հայտնել «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորիի [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/04/1090591/]մահվան[/url] առթիվ:
«Մենք այնքան էլ ցնցված չենք, քանի որ այնքան էլ լավ չէինք ճանաչում նրան: Ես տխրում եմ իմ ընտանիքի համար:
Կարծում եմ, որ Դավիդեի հետ տեղի ունեցավ այն, ինչ լինում է բոլորի հետ այս քաոսային աշխարհում, և նա այժմ համբարձվեց ավելի լավ աշխարհ:
Սակայն կան հազարավոր երեխաներ, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանանում` ամեն օր սովամահ լինելով: Բայց նրանք նույնպես կարևոր են:
Բոլորս էլ վաղ թե ուշ մեռնելու ենք, քանի որ ամեն ինչ անցողիկ է: Միգուցե, մենք տխուր ենք, բայց իհարկե, ոչ այնպես, ինչպես նրա ընտանիքը», ասել է Ալվեսը:
Աստորիին մահացած էին գտել մարտի 4-ին` հյուրանոցում, «Ուդինեզեի» հետ խաղից առաջ: 31-ամյա պաշտպանը մահացել էր քնի մեջ: