211652_close_icon
views-count3208 դիտում article-date 17:10 05-03-2018

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանին վիրահատություն է սպասվում

Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերին: Մոտ ժամանակներս մարզիկին Երևանում կվիրահատեն: «Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ: Մի քանի շաբաթ հենափայտերով կքայլեմ՝ ձեռքերի վարժություններ անելով: Հետո կսկսեմ ինքուրույն քայլել և կանցնեմ լիարժեք մարզումների: Նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում և այլ մարզաձևերում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Սերգեյ Միքայելյանը: Դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Սերգեյի հայր Արթուր Միքայելյանը հայտնեց, որ մարտի 10-11-ն Աշոցքում կանցկացվի պատանիների և երիտասարդների հանրապետական մրցաշար, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (FIS) օրացուցային պլանի մեջ: «Նոր մրցաշրջանը նախատեսում ենք սկսել մայիսի 10-ից»,- ասաց մարզիչը:

Նմանատիպ նյութեր