123238 դիտում
16:32 05-03-2018
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. տղան ու աղջիկը տան բակում հայտնաբերել են իրենց մոր կախված դին. նա թողել էր երկտող
Այսօր՝ մարտի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա կախված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Գառնիկ Սիմոնյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ Դ.-ն գրել է. «Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել են տղան ու աղջիկը և այդ մասին ահազանգել իրավապահներին։
Փաստի առթիվ ավագ քննիչ Գ. Սիմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)