211652_close_icon
views-count3255 դիտում article-date 15:17 05-03-2018

Բուխարեստում նշվել է Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 2-ին Բուխարեստում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ, որոնք Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ և Ռումինահայոց թեմի հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՀՀ դեսպանությունը: Առավոտյան Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց ծես՝ ի հիշատակ Ռումինիայում Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.), Ռումինիայի Հայոց Միության հիմնադիր նախագահ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Խնդիրյանի (1870-1959թթ.): Այնուհետ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման արարողություն: Արարողությունից հետո ՀՀ դեսպանատանը կայացավ Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված ընդունելություն: Օրվա խորհրդին նվիրված ողջույնի խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը: Ընդունելությանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների ու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը կատարեց ՀՀ դեսպանության շենքի օծման կարգ: Միջացառումը լուսաբանվեց ռումինական TVR հանրային հեռուստաընկերության կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր