1005 դիտում
16:48 09-07-2021
Երևանում հանդիսավորությամբ նշվել է Արգենտինայի Հանրապետության Անկախության օրը
Երևանի Արգենտինայի Հանրապետության հրապարակում հուլիսի 9-ին տեղի ունեցավ Արգենտինայի 1816 թվականին հռչակված անկախության հռչակագրի 205-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:
ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, ՀՀ ազգային ժողովի Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև Հայաստանում արգենտինական համայնքի անդամներ և մշակույթի և մամուլի ոլորտի գործիչներ:
Երևանում Արգենտինայի դեսպանատնից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող Արգենտինայի Հանրապետության հրապակում տեղակայված Մանուել Բելգրանոյի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ դնելու արարողություն, որն ուղեկցվեց Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական հիմներով՝ ՀՀ Ոստիկանական զորքերի պատվո նվագախմբի կատարմամբ:
Արգենտինացիների համար այս ամսաթիվը նշանավորում է պատմական այն օրը, երբ Ռիո դե լա Պլատայի միացյալ պրովինցիաների պատգամավորները հավաքվեցին Սան Միգել դե Տուկուման քաղաքում և հայտարարեցին իրենց անկախությունը Իսպանիայի կառավարությունից՝ ամրագրելով անկախ Հանրապետություն ստեղծելու կամքը: Այս կերպ, 1810 թվականի Մայիսյան հեղափոխությամբ սկսված քաղաքական գործընթացով առաջին անգամ հաստատվեց ազատ և անկախ ազգ դառնալու կամքը:
Դեսպան Մարիանո Վերգարան իր ելույթի ընթացքում մեջբերեց արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի խոսքերը. «Ոչ ոք Հայրենիք չէ, բայց մենք բոլորս ենք այն... Հայրենիքը, ընկերնե´ր, հավերժ արարք է»:
Արգենտինայի անկախության օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր էկրաններին տեղադրել էր արգենտինական դրոշը:

Նմանատիպ նյութեր
811 դիտում
13:34 11-07-2016
Նախագահ Սերժ Սարգսյանն Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն
1039 դիտում
21:38 06-06-2014
Հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը
2234 դիտում
19:21 27-09-2014
Մեծ հանդիսավորությամբ նշվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի օրվան նվիրված տոնական միջոցառումը
Այս բաժնից
616 դիտում
22:58 02-05-2024
Պայքարը վճռական փուլ է մտնում, վաղը կներկայացնենք հետագա քայլերը․ Գառնիկ Դանիելյան