211652_close_icon
views-count5054 դիտում article-date 13:31 04-03-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Մարտի 3-ին, ժամը 20:27-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 55 DD 010 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Մարտի 3-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan March» մակնիշի 21 PV 021 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

Նմանատիպ նյութեր