192716 դիտում
09:32 04-03-2018
Մահվան ելքով վրաերթ Երևանում. «Մետաքս» թաղամասում 21-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 15 փողոցի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Միքայելյանը իր վարած Mercedes մակնիշի 32 LL 446 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում՝ «Ծիրան» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 65-ամյա Ջուլետա Հակոբյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանաել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը Էրեբունու ոստիկանապետ Ռ. Ներսիսյանի և Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վանյանի ուղեկցությամբ տեղափոխվեց սթափության աստիճանը ստուգելու ու պարզվեց որ նա եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Միքայելյանը աշխատում է «Աոլի» կարաոկե ակումբում՝ որպես նարգիլա պատրաստող:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+