Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության տնօրինությունը, ընդառաջելով Սարի թաղի բնակիչների խնդրանքին, սկսել են 27-րդ փողոցում դարն ապրած ու փտած կոյուղատարերը նորով փոխարինելու աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջամտության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցների կողմից սկսվել են Սարի թաղի որոշ փողոցներում կոյուղատարերի կապիտալ փոփոխման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անցյալ տարվա դեկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում Սարի թաղի 27-րդ փողոցում կոյուղատարերի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում փողոցով մեկ՝ նույնիսկ լցվելով բնակիչների տներ ու ավտոտնակներ։
Այսօր՝ փետրվարի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Դեկտեմբերի վերջերին էր, նկատեցինք, որ դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու ամբողջ տարածքը պատում գարշահոտով։ Միանգամից տեղեկացրեցինք «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ճիշտն ասած սկզբից չեմուչում էին անում, միայն պատասխանում էին, թե ձեր զանգը գրանցված է, վթարավերականգնողականի խումբը կմոտենա։ Հավատով սպասեցինք, որ գոնե մինչև Նոր տարի կգան ու խնդիրը կլուծեն, բայց զուր սպասման շարքից էր, ոչ էլ եկան։
Վերջերս միայն խնդրանքով դիմեցինք Երևանի քաղաքապետարան, անկեղծ ասած հույս էլ չունեինք, բայց զարմացանք, որ շատ արագ Երևանի քաղաքապետի հանձնարարականով ժամանեցին քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, իսկ հետո արդեն «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ու արդեն մի քանի օր է՝ ոչ թե կոսմետիկ, էն որ ասում են ձեռի հետ սկոչով կամ չիվիով են վնասված հատվածը փակում, այլ սկսել են նոր՝ ավելի որակյալ կոյուղատարերի անցկացման աշխատանքները։ Հիմա արդեն վստահ ենք, որ օրեր անց վերջապես խնդիրը կլուծվի ու երկար տարիներ, ինչպես նշում էին «Վեոլիա ջրի» մասնագետները, մինչև 100 տարի էս կոյուղատարերը կշահագործվեն»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սարի թաղում չկա այնպիսի փողոց ու նրբանցք, որ կոյուղատարերն ու խմելու ջրի խողովակները խնդիր չունենան։ Լավ կլինի, որպեսզի կառավարությունը, Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» իրար հետ համագործակցեն ի շահ բնակչի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։