Ղազախստանը հրաժարվել է միջուկային զենքից
ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Քայրաթ Ումարովը ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին միջազգային պայմանագիրը։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ին Ղազախստանի անդամակցության 26-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում։
Նրանում նշված է, որ որոշումը հնարավոր եղավ կայացնել՝ շնորհիվ աշխարհում մեծությամբ երկրորդ միջուկային պոլիգոնի փակման։