Արջն՝ ընդդեմ վագրի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում ականատեսներին հաջողվել է տեսանկարել արջի և վագրի մենամարտը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, NDTV հեռուստաընկերությանը բնագետ Ակշայ Կումարը պատմել է, որ «մարտը» սկսել է 7-ամյա Մատկասուր անունով վագրը, որը հարձակվել է ջրի հետևից եկած արջի և նրա ձագի վրա:
Թե ինչով ավարտվեց մենամարտը, որը տևել է մոտ 5 րոպե՝ դիտեք տեսանյութում:
Բնագետը պատմել է նաև, որ արջն ու վագրը վնասվածքներ են ստացել, իսկ արջի ձագը անվնաս հեռացել է: