128678 դիտում
11:36 29-09-2016
Ապարանի ոստիկանները հայտնաբերեցին 20-ամյա հարսին, ում գյուղացիները կարծում էին, թե արջն է տարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա այս պահին տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին, իսկ իր՝ տանից հեռանալու քայլը պատճառաբանել է, որ ամուսինը երկար ժամանակ է, տանը չի, ինքն էլ ինչ-որ հարցերում նեղվում է։
Ինչպես ավելի վաղ նշված գյուղից [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/28/96836/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 28-ին, վաղ առավոտվանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների (Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի և Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանի գլխավորությամբ) Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում որոնում էին նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։
Ըստ գյուղացիների պատմածի՝ առավոտան Հրանուշը նկատել էր, որ արջը հերթական անգամ «այցելել է» գյուղ, որից հետո անհետացել է։ Հ. Եղիազարյանը նույնպես անհետացել էր։ Գյուղացիներն ունեին կասկածներ, որ աղջկան արջն էր տարել, սակայն ոստիկանության Ապարանի բաժնի պետն էլ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այդ պահին ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Հ Եղիազարյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+