211652_close_icon
views-count3826 դիտում article-date 22:47 02-03-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Մարտի 2-ին, ժամը 19:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասին հարակից հանդամասում Infinity QX4 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Infinity QX4 մակնիշի 79 NQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մարտի 2-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գերեզմանատան մոտակայքում Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Volkswagen Passat մակնիշի 32 AM 002 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր