211652_close_icon
views-count3698 դիտում article-date 19:23 02-03-2018

Պաշտպանի աջակցությամբ «Վեոլիա Ջուր»-ը քաղաքացիների նկատմամբ նշանակած տուգանքները զրոյացրել է

Երեք քաղաքացի խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից նշանակված տուգանքները վերանայելու հարցում: Ըստ դիմումատուների՝ իրենց բնակարաններում հին ջրաչափերը նորով փոխարինելուց հետո ընկերության աշխատակիցներն իրականացրել են լաբորատոր փորձաքննություններ և հայտնաբերել են արտաքին միջամտությամբ պայմանավորված խախտումներ: Պաշտպանին հասցեագրված բողոքներով քաղաքացիները հայտնել են իրենց անհամաձայնությունը լաբորատոր փորձաքննությունների արդյունքների և նշանակված տուգանքների վերաբերյալ։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն նշանակված տուգանքները զրոյացրել է: [b]Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր