Գվարդիոլան իր աջակցությունն է հայտնել Վենգերին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր աջակցությունն է հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
«Մենք Վենգերի դեմ բազմիցս ենք խաղացել. և երբ ես մարզում էի «Բարսելոնան», և՝ «Բավարիան» և՝ պրեմիեր-լիգայում:
Ես հասկանում եմ, թե ինչ վիճակում է նա այժմ: Բոլոր մարզիչներն էլ երբեմն նման իրավիճակում են հայտնվում: Նա միշտ գիտի, թե ինչպես պետք է շտկել իրավիճակը:Նա հսկայական փորձ ունի:
Նա լավ գիտի ակումբը, պրեմիեր-լիգան, խաղացողներին: Վստահ եմ, որ նա ճիշտ որոշումներ է կայացնում՝ ակումբի համար, անձամբ իր, խաղացողների, բոլորի համար», ասել է Գվարդիոլան:


