Ռուսաստանը և ԱՄՆ-ն պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, այլ ոչ միմյանց սպառնալիքներ ուղղեն. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միմյանց հասցեին սպառնալիքներ ուղղելու փոխարեն Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է պայքարեն միջազգային ահաբեկչության դեմ։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, ՌԴ նախագահը հայտարարությունն արել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Գերտերությունները պարտավոր են համակարգել իրենց ջանքերն ահաբեկիչներից պաշտպանվելու հարցում»,-ասել է նա։
Արձագանքելով «նոր սառը պատերազմ սկսելու» մասին լուրերին՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ դրանք քարոզչական բնույթ են կրում։