211652_close_icon
views-count16621 դիտում article-date 22:32 23-10-2023

Ինչքան էլ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանը, Արաբկիրի թաղապետ Ա․ Ազատյանն ու սրտացավ քաղաքացիները պայքարեն Կորեայի ձորում շինարարական ու կենցաղային աղբ թափող, «խոզի հոգեբանությամբ» ապրողների դեմ, միևնույնն է, օրենքը բավականին թույլ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պայքար են տանում Երևանի շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում շինարարական աղբ թափողներին, բնությունը աղտոտողներին հայտնաբերելու ուղղությամբ՝ անհերքելի փաստ է: Կան նաև սրտացավ քաղաքացիներ, ովքեր նույնպես պայքարում են աղտոտողների դեմ: Երևանի քաղաքապետարանը դեռ Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ ու Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանն ու Արաբկիրի վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Ազատյանը, հսկայական աշխատանքներ են կատարել «Կորեայի ձոր»-ը կեղտից մաքրելու ուղղությամբ:

Դրա վառ ապացույցը նաև Տ. Ավինյանի անմիջական հանձնարարականով «Կորեայի ձոր»-ում արտաքին լուսավորության խնդիրը լուծելն է ու հիմա Երևանի հատվածից միչև Կոտայքի մարզ տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ լուսավորված է ու մասամբ նաև կատարվել են փոսալցման աշխատանքներ: 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ա. Ազատյանի հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները հաճախակի շրջայցեր են կատարում «Կորեայի ձոր»-ում, ինչի շնորհիվ հայտնաբերվում են այն «վայ» բեռնատարների վարորդները, ովքեր «խոզի հոգեբանությամբ» ոչ միայն շինարարական, այլ նաև կենցաղային աղբ են թափում ձորում այդ կերպ իրենց «սև գործն» են անում բնության նկատմամբ: Քաղաքակիրթ երկրներում շինաղբ տեղափոխող ընկերությանը, ով պարտավոր է աղբը տանել համապատասխան վայր, այլ ոչ թե բնության «հերն անիծի», վարչական այնպիսի խոշոր չափի տուգանքների կենթարկեին, որ շինարարական կազմակերպության պատասխանատուն կգերադասեր թաքնվել «կնոջ յուբկի տակ», իսկ մեզ մոտ օրենքները բավականին մեղմ են: Մի քան 1000 դրամով տուգանում են ու դա համարում են հարցի լուծում, մինչ դեռ պետք է այդ «խոզության հեղինակներ»-ին պարտավորեցնեն իրենց թափած աղբը հեռացնեն և դրա մասին հանրությունը իմանա, որպեսզի հետագայում բնության նկատմամբ նմանատիպ ոտնձգություններ տեղի չունենան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն վերջին ամիսներին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները 60-ից ավելի ավտոմեքենաներ են հայտնաբերել ու վերջին հայտնաբերման դեպքը եղել է օրեր առաջ ու նրանց նկատմամբ կազմվել են նյութեր, որոնք փոխանցվել են Ոստիկանության Արաբկիրի բաժին: Հարցի լուծումներից մեկը նաև այն է, որ լավ կլինի որպեսզի նշված մի քանի կմ-անոց ճանապարհահատվածում տեղադրվեն տեսախցիկներ ու հաստատ, եթե այդ շինարարական կազմակերպության ժողովրդի լեզվով ասած «իրենց թափաննեը լցնող վայ պրարաբներն» ու բեռնատարների վարորդները իմանան, որ տարածքը տեսանկարահանման սարքերով վերահսկվում է, չեն համարձակվի աղբը բերեն ու թափեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր