211652_close_icon
views-count994 դիտում article-date 19:35 15-11-2022

Ռուբինյանը եվրոպացի գործընկերներին մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ նոյեմբերի 15–ին, ընդունել է Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից։

Կողմերը կարեւորել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը, այդ թվում` Արեւելյան գործընկերության շրջանակում: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր