5911 դիտում
17:54 01-03-2018
Ուկրաինան ամռանը Եվրամիությունից կստանա 1 միլիարդ եվրո օգնություն
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է Ուկրաինային առաջարկել 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության նոր փաթեթ, չնայած նախորդ ծրագրի շրջանակներում պահանջների անբավարար կատարմանը: Հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/29068291.html]«Ազատություն ռադիոկայանը»[/url]:
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ նախքան օգնության փոխանցումը, Եվրամիությունը պետք է համոզվի, որ Ուկրաինան չի շեղվում բարեփոխումների ճանապարհից:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն ասել է, որ երեկ հանձնակատարներն արդեն նախնական հավանություն են տվել Ուկրաինային մակրոտնտեսական աջակցություն տրամադրելուն: Ենթադրվում է, որ վերջնական հավանությունը կտրվի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ ֆինանսական օգնության տրամադրումը կհաստատվի Եվրոպական խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից:
Ֆինանսական միջոցները Կիևը կստանա այս տարվա ամռանը: Մինչ այդ նա պարտավոր է լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտել են նախկինում Եվրամիությունից օգնություն ստանալուն: 1 մլրդ եվրոն կտրամադրվի 2 մասով՝ յուրաքանչյուրը՝ 500 մլն:
2015 թվականին Եվրամիությունն Ուկրաինային հատկացրել է 1 միլիարդ 800 միլիոն եվրո օգնություն, որից առաջին չափաբաժինը՝ 600 միլիոնը, փոխանցվել է 2015-ին :
Նմանատիպ նյութեր
934 դիտում
10:55 11-12-2014
Ուկրաինան Եվրամիությունից կես միլիարդ եվրոյի վարկ է ստացել
2139 դիտում
21:10 21-07-2020
Իսպանիան 140 միլիարդ եվրո կստանա ԵՄ վերականգնման ֆոնդից
1502 դիտում
17:09 25-06-2022
Կիևը Գերմանիայից 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա
Այս բաժնից
1021 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
862 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր