Ուկրաինան Եվրամիությունից կես միլիարդ եվրոյի վարկ է ստացել
Ուկրաինան բավականին ձեռնտու պայմաններով ԵՄ-ից 500 մլն եվրոյի վարկ է ստացել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Տնտեսական զարգացման և առևտրի նախարար Այվարաս Աբրամովաչիուսը դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում:
«Վարկը 15 տարով է: Մենք այն ստացել ենք մեզ համար բավականին ձեռնտու պայմաններով՝ 1,375% տոկոսադրույքով, իսկ մարման ժամկետը 15 տարի է: Վարկն ուղղվելու է մեր երկրի մակրոֆինանսական աջակցությանը»,-ընդգծել է նախարարը: