Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը մասնակցել է ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառին
Փետրվարի 28-ից մարտի 4-ը Մինսկում անցկացվում է գրքի 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում է նաև Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը:
Հայկական տաղավարում ներկայացված եմ հայկական մշակույթի, պատմության, գրականության և ճանաչված հայերի մասին գրքեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայոց Ցեղասպանության, Ղարաբաղյան հիմնախնդրի, Սումգայիթյան ջարդերի և Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու թեմաներին:
Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Բելառուսի կառավարության անդամներ, դիվանագետներ, գրողներ, ուսանողներ և այլն: