15942 դիտում
14:43 01-03-2018
«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհը կբարեկարգվի
Կառավարության նիստում Կարեն Կարապետյանն ուշադրության է հրավիրել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի բարեկարգման խնդրին:
«2017 թվականի դեկտեմբերի 14-ին անդրադարձել էինք քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես՝ հաշվի առնելով այս տարվա երեք խոշոր իրադարձությունները և զբոսաշրջային այցերը»,-նշել է վարչապետը:
Հաշվի առնելով, որ բարեկարգման աշխատանքները հարկավոր է սեղմ ժամկետներում կատարել, կառավարության ղեկավարը հանձնարարել է ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել կառավարության աշխատակազմ։
Վարչապետն առաջարկել է նաև Գյումրու քաղաքապետին, առավելագույնը 2-ամսյա ժամկետում, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։
Նմանատիպ նյութեր
3205 դիտում
11:28 01-03-2015
Կբարեկարգվի դեպի Թռչկանի ջրվեժ տանող 2.2 կմ ճանապարհը
1300 դիտում
21:50 28-12-2018
Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան տանող մուտքն ազատվել է ապօրինի շինություններից, շուտով նաև կբարեկարգվի
87320 դիտում
20:24 03-03-2022
«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթներ են չեղարկվել, կան ուշացումներ
Այս բաժնից
1234 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
721 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր