Կբարեկարգվի դեպի Թռչկանի ջրվեժ տանող 2.2 կմ ճանապարհը
Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բոլոր հարկատեսակների գծով ապահովվել է 100 և ավելի տոկոս կատարողական: Տարվա ընթացքում՝ շնորհիվ պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, ավելացել են ցանքատարածությունները, բերքատվությունը եւ անասնագլխաքանակը:
Ստեղծվել է արոտօգտագործողների միություն՝ բաղկացած 158 անդամներից: Ծրագրի շնորհիվ համայնքի արոտներում արդեն այս տարի կտեղադրվի 6 խմոց, կբարեկարգվի դեպի Թռչկանի ջրվեժ տանող 2.2 կմ ճանապարհը, կկառուցվի փարախ և հովվատուն: Համայնքն այս տարի համալրվել է նոր ու ժամանակակից գյուղտեխնիկայով:
Ճանապարհների խնդիրը, ինչպես շատ համայնքներում, այնպես էլ Մեծ Պարնիում դեռ ամբողջական լուծում չի ստացել: Անցնող տարում ևս համայնքում կատարվել են ներքին ճանապարհների հարթեցման աշխատանքներ, տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունից: