211652_close_icon
views-count86993 դիտում article-date 20:24 03-03-2022

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթներ են չեղարկվել, կան ուշացումներ

Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ չվերթները չեն կայանում:

Tert.am-ը «Զվարթնոց»-ից տեղեկացավ, որ 2536 չվերթը, որ նախատեսված էր 15։15-ին չի կայացել, ուղևորներին հորդորում են դիմել ավիաընկերությանը:

Նախատեսվում է ուշացումով իրականացնել դեպի Մոսկվա և Սոչի մեկական չվերթներ:

Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մեկական չվերթ ևս չի կայացել, ուղևորներին հորդում են դիմել ընկերությանը:

Սանկտ Պետերբուրգից 18:45-ի և Մոսկվայից 14:15-ի չվերթներն են չեղարկվել այս պահի դրությամբ:

Ուշացում է նախատեսված նաև Սոչիից համար 1931 չվերթի համար, իսկ Մոսկվայից դեպի Երևան 277 չվերթը, որը նախատեսված էր 13:45-ին, նախատեսված է իրականացնել 23:30-ին:

Նմանատիպ նյութեր